Մեր մասին
«Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2016 թվականին ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյանի կողմից։ Գրասենյակը «GP» մեծ ընտանիքի անդամ է, որը ներառում է նաև GPnews.am իրավական-լրատվական կայքը և «Արդարադատության հետքերով» հասարակական կազմակերպությունը։ Գրասենյակը գտնվում է Երևանում՝ Պռոշյան 2/1 հասցեում, ունի նաև մասնաճյուղ Արտաշատ քաղաքում։
Գրասենյակն իրականացնում է
Մինչև փաստաբանական շտապօգնության
հասնելը խորհուրդ է տրվում՝
Իր հիմնադրման պահից «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակը շեշտադրումը դրել է երիտասարդ կադրերի ներգրավման վրա։ Անցել է գրեթե 4 տարի նրա հիմնադրման պահից, որի ընթացքում գրասենակը մեծ հաջողություններ է գրանցել՝ «Անմեղ մեղավորը» ծրագրի շրջանակներում հասնելով բազմաթիվ դատապարտյալների անմեղության ճանաչմանը և քաղաքացիաիրավական հայցերի միջոցով նրանց փոխհատուցմանը, արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթների կարճմանը և քրեական հետապնդումների դադարեցմանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել և բավարարել գրասենյակի ներկայացրած մի քանի տասնյակ բողոքներ, իսկ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների, ինչպես նաև բարձրացված հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումները էական նշանակություն են ունեցել իրավակիրառ պրակտիկայի ձևավորման հարցում։ Ուշագրավ է, որ գրասենյակը աշխատանքային վեճերով գրանցել է միմիայն հաղթանակներ։

Գրասենյակը բազմիցս հանդես է եկել նորարարական գաղափարներով, տարբեր ծրագրերով։ Օրինակ, «Իրազեկ քաղաքացի» ծրագրի շրջանակներում թիմի անդամներն ավագ դպրոցներում դասընթացներ են անցկացրել աշխատանքային և ընտանեկան իրավունքների վերաբերյալ՝ ուղղված դեռահասների իրավագիտակցության բարձրացմանը։ «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակը ՀՀ սահմաններից դուրս տարբեր կազմակերպությունների հետ համագործակցություն է հաստատել, այդ թվում՝ ամբողջ աշխարհում հայտնի ''Youth for human rights'' լոսանջելեսյան հասարակական կազմակերպության հետ։

Գրասենյակի գործունեության ոլորտներն են քաղաքացիական, քրեական, վարչական իրավունքները, որոնք էլ իրենց հերթին ճյուղավորվել են ապահովագրական, պայմանագրային, ընտանեկան, աշխատանքային, ճանապարհային երթևեկության, պարտքերի հավաքագրման և այլ ոլորտների։

1) քաղաքացիաիրավական վեճերի լուծման գործընթացում արտադատական և դատական ներկայացուցչություն,
2) կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտյալի և դատավարության այլ մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն,
3) ՃՈ տուգանքների, ՃՈ աշխատակցի գործողությունների, կարմիր գծերի տուգանքների արտադատական և դատական կարգով բողոքարկում,
4) Ապահովագրական ոլորտի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն և ապահովագրական հատուցման գործընթացում ներկայացուցչություն,
5) Պայմանագրերի կազմում, խորհրդատվություն և պայմանագրային վեճերի լուծման գործընթացում ներկայացուցչություն և այլն։
Գրասենյակի կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններից արժե առանձնացնել Հայաստանում իր նմանը չունեցող «Փաստաբանական շտապօգնություն» ծառայությունը, որը շուրջ 3 տարի է՝ գործում է Երևանում։ Ծառայությունն ապահովում է օպերատիվ արձագանք, արդյունավետ փաստաբանական ծառայություններ, արագ իրավական օգնություն անմիջապես դեպքի վայրում, ունի փաստաբանական ծառայությունների շուրջօրյա հասանելիություն։ Այն նախաձեռնել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի աշխատանքային թիմը։ Քաղաքացուց ստացված կանչը գրանցելուց հետո համապատասխան փաստաբանը, ով հնարավորինս մոտ է գտնվում մատնանշված հասցեին, շտապում է դեպքի վայր փաստաբանական օգնություն ցույց տալու։ Մինչ փաստաբանի դեպքի վայր հասնելը գրասենյակի աշխատակիցները հեռախոսով համապատասխան ցուցումներ և խորհուրդներ են տալիս անձին, ով հաճախ լինում է իրավական խնդիր ունեցող քաղաքացու բարեկամը, ընկերը, ծանոթը։
1) Չստորագրել որևէ փաստաթղթի տակ,
2) Չտալ որևէ ցուցմունք, բացատրություն,
3) Չանել որևէ հայտարարություն,
4) Պահպանել լռություն,
5) Չդիմադրել և վեճի չբռնվել իրավապահների հետ,
6) Իրավապահներից պահանջել փաստաբանի մասնակցություն:
Գրասենյակն ունի առանձնացված բաժին, որն զբաղվում է պարտքերի հավաքագրմամբ։ Բաժնի առանձնացումը պայմանավորված է եղել պարտքերի հավաքագրման գործընթացի ծավալների մեծացմամբ և գրասենյակի համար դրա կարևորության աճով։ Բաժինը մասնագիտացած է պարտքերի հավաքագրման ոլորտներում, որոնք ներառում են ապահովագրական իրավունքի շրջանակներում սուբրոգացիայի, համատիրությունների հետ համագործակցության և բնակիչների ունեցած պարտքերի բռնագանձման պահանջների հարցերը, ինչպես նաև քաղաքացիներին պարտքերի հավաքագրման գործընթացում իրավական աջակցությունը։
Պարտքերի հավաքագրման գործընթացը հիմնականում իրականացվում է քաղաքացիաիրավական ոլորտում, անհրաժեշտության դեպքում լինում է քրեաիրավական միջամտություն, երբ գումարը չվերադարձնելու հիմքում ընկած է խարդախության հանցակազմը։

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website