Յուրաքանչյուր անձին բնորոշ են մի շարք անօտարելի հատկանիշներ, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Գործարար համբավի արատավորումը մի շարք դեպքերում անբարենպաստ ազդեցություն է ունենում անձանց հետագա գործունեության վրա: Մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝
Գործարար
համբավի
պաշտպանություն
• խորհրդատվություն պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն ուղղված իրավունքի շրջանակներում.
• ապացուցողական բազայի և հերքող փաստաթղթերի նախապատրաստում.
• հիմնադիր փաստաթղթերի, պայմանագրերի և ընկերության այլ ներքին փաստաթղթերի վերլուծություն.
• համերաշխության համաձայնագրի ծրագրի պատրաստում և դրա դատական հաստատում:
Մեր ընկերության փաստաբանները կօգնեն ձեզ լուծել աշխատանքային վեճերը ինչպես դատական, այնպես էլ արտադատական փուլերում: Աշխատանքային վեճերի ոլորտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝
• խորհրդատվություն աշխատանքային իրավունքի շրջանակներում.
• աշխատանքային վեճի մինչդատական կարգավորում, բողոքների քննում, բանակցությունների վարում.
• իրավաբանական փաստաթղթերի մշակում.
• շահերի ներկայացուցչություն և պաշտպանություն դատարանում.
• անհատական աշխատանքային պայմանագրերի և գործարքների մշակում.
• ընկերության ներքին փաստաթղթերի մշակում.
• գործատուի որոշումների բողոքարկում:
Հիմնականում հարկային վեճերն առաջանում են ընկերության հաշվապահության սխալ վարման և հարկային մարմինների հակաիրավական որոշումների կայացման պատճառով:
Հարկային մարմինների հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:
Մեր ընկերության մասնագետները կօգնեն ձեզ բողոքարկել հարկային մարմինների որոշումները, նվազեցնել տուգանքների չափերը, հանել կալանքից ձեր գույքը և կատարել մնացած անհրաժեշտ գործողությունները: